ARARAT թանգարանը կրկին առաջադրվել է միջազգային հեղինակավոր World Travel Awards մրցանակաբաշխությանը
Հասարակություն
11:28 08/11/2023
Հայաստան

ARARAT թանգարանը կրկին առաջադրվել է միջազգային հեղինակավոր World Travel Awards մրցանակաբաշխությանը

ARARAT թանգարանը կրկին առաջադրվել է միջազգային հեղինակավոր World Travel Awards մրցանակաբաշխության՝ աշխարհի լավագույն «Brandy Distillery Tour» անվանակարգում։

ARARAT թանգարանի օգտին քվեարկելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը՝

1. Անցնել մրցանակաբաշխության պաշտոնական կայքի հղումով
2. Գրանցվել կայքում
3. Սեղմել Vote Now բաժինը
4. Ընտրել World բաժինը
5. Ընտրել 52-րդ անվանակարգը՝ World's Leading Brandy Distillery Tour
6. Քվեարկել ARARAT Museum-ի օգտին։



Թանգարանից հիշեցնում են, որ ավելի վաղ ARARAT թանգարանը ճանաչվել էր հաղթող Եվրոպայի լավագույն «Brandy Distillery Tour» անվանակարգում, իսկ 2022թ․-ին նույնպես գրավել է աշխարհի լավագույն «Brandy Distillery Tour» տիտղոսը։

World Travel Awards մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1993 թվականին և միտված է նշանավորելու ճամփորդական, տուրիզմի և հյուրընկալության ոլորտների լավագույն մոտեցումները։ Միջազգայնորեն ճանաչված World Travel Awards մրցանակը տարիների ընթացքում դարձել է ոլորտի կատարելագործությունը վկայող կնիք։

Placeholder
ARARAT թանգարանը կրկին առաջադրվել է միջազգային հեղինակավոր World Travel Awards մրցանակաբաշխությանը