Պատրուշև. Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորում հնարավոր է առանց Արևմուտքի միջամտության
Քաղաքական
11:00 08/11/2023
Աշխարհ

Պատրուշև. Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորում հնարավոր է առանց Արևմուտքի միջամտության

«Արևմուտքի քայլերը միայն սրում են իրավիճակը»,-հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։

ԱՊՀ անդամ երկրների գործընկերների հետ հանդիպման ժամանակ նա նաև հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ արտատարածաշրջանային ուժերը դադարեն միջամտել հակամարտությանը։

«Մենք շահագրգռված ենք հարավկովկասյան տարածաշրջանում իրավիճակի կայունացմամբ, դրա զարգացման համար պայմաններ ստեղծելով և փոխադարձ վստահության ու համագործակցության ամրապնդմամբ»,- «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է նա։

Ռուսաստանի ԱԽ քարտուղարի խոսքով, դրա համար Ռուսաստանը հետևողական կերպով քայլեր է ձեռնարկում հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման ուղղությամբ՝ ի շահ այդ երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման, սահմանների սահմանազատման և տրանսպորտային հաղորդակցությունների բացման։

«Պրակտիկան ցույց է տալիս, որ դա հնարավոր է միայն արտատարածաշրջանային ուժերի չմիջամտելու  դեպքում։ Արևմտյան երկրների գործողությունները հրահրում են տարածաշրջանում իրավիճակի դեգրադացիա և նպաստում են հակասությունների պահպանմանը»,-ասել է  նա։

Հիշեցնենք, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցում  նոյեմբերի 8-ին Մոսկվայում մեկնարկած Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական հանդիպմանը։

Placeholder
Պատրուշև. Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորում հնարավոր է առանց Արևմուտքի միջամտության