Գազայում 18 հիվանդանոց դադարեցրել է աշխատանքը
Աշխարհում
08:43 08/11/2023
Աշխարհ

Գազայում 18 հիվանդանոց դադարեցրել է աշխատանքը

18 հիվանդանոցներ ստիպված են եղել դադարեցնել աշխատանքը Գազայի հատվածում, որը ենթարկվում է իսրայելական բանակի ինտենսիվ գնդակոծություններ, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Al Jazeera» հեռուստաալիքին։

«Գազայի հատվածում դադարեցվել է 18, այդ թվում՝ 8 պետական հիվանդանոցների աշխատանքը։ Գազայում հիվանդանոցներում վիճակն աղետալի է, այն հնարավոր չէ նկարագրել, հատկապես հյուսիսային շրջաններում», - նշել է հեռուստաալիքի աղբյուրը։

Ըստ աղբյուրի՝ Գազայի հյուսիսային հատվածում հիվանդանոցներում կա դեղորայքի, սննդի, վառելիքի պակաս։

Նշենք, որ ըստ ԱՀԿ-ի՝ Գազայի հատվածում որոշ վիրավորներ անդամահատման են ենթարկվում առանց անզգայացման՝ դեղորայքի պակասի և հիվանդանոցներ մուտք գործելու հետ կապված խնդիրների պատճառով։

Placeholder
Գազայում 18 հիվանդանոց դադարեցրել է աշխատանքը