Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բաքվի կողմից գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուսների մասին տեղեկություններ են փոխանցվել
Սեպտեմբերի 19-20-ի ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի կողմից գերեվարված 16 անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների, զինվորականների, քաղաքացիական անձանց վերաբերյալ տեղեկություններ են փոխանցվել նրանց ընտանիքներին։ Panorama.am-ը տեղեկացավ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի խոսնակ խոսնակ Հասմիկ Սամվելյանից։
Նա նշեց, որ գերեվարված անձանց հարազատներին են տրամադրվել նրանց առողջական վիճակի, պահման պայմանների մասին տվյալներ, նրանց լուսանկարները։
Հ. Սամվելյանն ասաց, որ այժմ առարկությունների փուլն է. «Եթե հայկական կողմը գերիների վերաբերյալ ստացված տվյաների հիման վրա մարդու իրավունքների խախտումներ արձանագրի, առարակությունները կներկայացնի միջազգային դատարանին»։
Այդ տվյալները Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը ստացել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով։ Դատարանը Հայաստանի խնդրանքով դիմել էր Ադրբեջանին, Բաքուն էլ գերեվարված անձանց վերաբերյալ տվյալները փոխանցել էր ՄԻԵԴ-ին։