Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իսրայելի ՊՆ.1982 թվականից ի վեր առաջին անգամ պահեստայիններն ամբողջությամբ գտնվում են Գազայում
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ բանակի պահեստային դիվիզիան 1982 թվականից ի վեր առաջին անգամ ամբողջությամբ գտնվում է Գազայի հատվածում:
«Առաջին անգամ լիբանանյան առաջին պատերազմից հետո (1982 թ. - խմբ.) ամբողջ պահեստային 252-րդ դիվիզիան տեղաշարժվում է ամբողջությամբ Գազայի հատվածում»,- ասվում է Telegram ալիքում բանակի հայտարարության մեջ, որին անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն:
Ըստ բանակի, դիվիզիան անցած շաբաթ օրվանից կռվում է Գազայի հատվածի հյուսիսում և բաղկացած է չորս հետևակային բրիգադից և պահեստային զրահատանկային բրիգադից,: Բանակը նշում է, որ վերջին օրերին դիվիզիայի ուժերը Գազայի հատվածի հյուսիս-արևելքում գտնվող Բեյթ Հանուն քաղաքի շրջանում գործողություններ են իրականացրել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի թունելների և ռազմական ենթակառուցվածքների ոչնչացման ուղղությամբ։