NYT. ՀԱՄԱՍ-ը պատերազմ է սկսել Իսրայելի հետ՝ պաղեստինյան խնդրին վերադառնալու համար
Քաղաքական
20:37 08/11/2023
Աշխարհ

NYT. ՀԱՄԱՍ-ը պատերազմ է սկսել Իսրայելի հետ՝ պաղեստինյան խնդրին վերադառնալու համար

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի առաջնորդները հույս ունեն պատերազմել Իսրայելի հետ՝ ստատուս քվոյից ազատվելու և պաղեստինյան հարցը բանակցությունների սեղան վերադարձնելու համար։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին գրում է New York Times-ը։

Ինչպես նշում է թերթը, վկայակոչելով շարժման առաջնորդների հարցազրույցը, Իսրայելի հետ ռազմական գործողությունները ներկայացնում են ստատուս քվոյի ոչնչացման «անհրաժեշտ գինը» և նոր գլուխ բացում Իսրայելի հետ նրանց պայքարում։

Ըստ թերթի, ՀԱՄԱՍ-ի առաջնորդները հուսով են, որ ներկայիս ռազմական գործողությունը կառաջացնի ավելի երկար հակամարտություն, որը վերջ կդնի Իսրայելի՝ Գազայի հատվածի և նրանց հարակից երկրների միջև  պատրանքին։

«Հուսով եմ, որ Իսրայելի հետ պատերազմական վիճակը մշտական ​​կդառնա բոլոր սահմանների վրա, և արաբական աշխարհը կաջակցի մեզ», - հրապարակմանը ասել է ՀԱՄԱՍ-ի մեդիա խորհրդական Թահեր Էլ-Նունուն:

Placeholder