Անդառնալի կորստից հետո լույս է մտնել մեր տուն». ծնվել է պատերազմում զոհված Գևորգ Խաչատրյանի եղբայրը
Հասարակություն
11:21 08/11/2023
Հայաստան

Անդառնալի կորստից հետո լույս է մտնել մեր տուն». ծնվել է պատերազմում զոհված Գևորգ Խաչատրյանի եղբայրը

Լույս աշխարհ է եկել Արցախյան երրորդ պատերազմում զոհված Գևորգ Խաչատրյանի եղբայրը:

«Ամուսինս ուզեց, որ Գևորգի անունով կոչենք փոքրիկին։ Բայց մենք հասկանում ենք, որ երեխաները տարբեր են։ Ինքը Գևորգ երկրորդն է»,- ասում է տիկին Լիլիթը։

Ծնողները խոստովանում են՝ երեք տարի իրենց կյանքն անգույն էր ու միապաղաղ, չկար ապրելու, առաջ նայելու որևէ հենակետ։ Այժմ կյանքը նոր երանգ է ստացել, ընտանեկան մթնոլորտը փոխվել է։

«Անդառնալի կորստից հետո լույս է մտնել մեր տուն, լույսի կտոր, որով պետք է սփոփվենք»,- ասում է Լիլիթը։

Արթուրը նույնպես անհամբեր սպասել է փոքրիկ եղբորը։

Գևորգ Խաչատրյանը զոհվել է 2020 թ. հոկտեմբերի 10-ին:

Մանրամասն՝ «Զինուժ»-ի  պատրաստած տեսանյութում։ 


 

Placeholder
Անդառնալի կորստից հետո լույս է մտնել մեր տուն». ծնվել է պատերազմում զոհված Գևորգ Խաչատրյանի եղբայրը