Ընդդիմադիր պատգամավորները համազեկուցողների ուշադրությունը հրավիրել են ՀՀ-ում ժողովրդավարական արժեքների ոտնահարմանը
Քաղաքական
11:36 08/11/2023
Հայաստան

Ընդդիմադիր պատգամավորները համազեկուցողների ուշադրությունը հրավիրել են ՀՀ-ում ժողովրդավարական արժեքների ոտնահարմանը

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը և անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հանդիպել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի և Բորիանա Աբերգի հետ:

«Համազեկուցողների ուշադրությունն ենք հրավիրել Ադրբեջանի իշխանությունների կողմից մեր հայրենակիցների նկատմամբ իրականացված ցեղասպան գործողություններին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի կարգավիճակի, ապաստանի, աշխատանքի և այլ կարիքների ապահովման անհրաժեշտությանը, ինչպես նաև Բաքվում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների, անհետ կորածների խնդիրներին:

Հանդիպմանն անդրադարձել ենք նաև ՀՀ-ում ժողովրդավարական արժեքների ոտնահարմանը, քրեական գործերը՝ որպես ընդդիմադիրներին լռեցնելու գործիք, իսկ կալանքը՝ որպես պատիժ կիրառելու դեպքերին, քաղաքական բանտարկյալների նկատմամբ իրականացվող ճնշումներին և ներքաղաքական այլ զարգացումներին»,-հանդիպման մանրամասներ է հրապարակել Թագուհի Թովմասյանը։



Placeholder
Ընդդիմադիր պատգամավորները համազեկուցողների ուշադրությունը հրավիրել են ՀՀ-ում ժողովրդավարական արժեքների ոտնահարմանը