Ռուպի Կաուրը մերժել է Սպիտակ տուն այցելելու հրավերը
Աշխարհում
09:37 08/11/2023
Աշխարհ

Ռուպի Կաուրը մերժել է Սպիտակ տուն այցելելու հրավերը

Կանադացի բանաստեղծ Ռուպի Կաուրը մերժել է Սպիտակ տանը Դիվալի տոնակատարությանը մասնակցելու հրավերը՝ ի նշան  Իսրայել-Համաս պատերազմին Բայդենի վարչակազմի արձագանքի դեմ բողոքի։ Այս մասին գրում է BBC-ն՝ վկայակոչելով բանաստեղծի սոցցանցերում արած գրառումը։ 

Տիկին Կաուրն ասել է, որ մերժում է քաղաքացիական անձանց «կոլեկտիվ պատժին աջակցող հաստատության ցանկացած հրավեր»:

Նա նաև կոչ է արել հարավասիացիներին պատասխանատվության ենթարկել ԱՄՆ կառավարությանը: Դիվալի միջոցառումը պետք է տեղի ունենա նոյեմբերի 8-ին: Այն կվարի փոխնախագահ Կամալա Հարիսը, որը դեռևս չի մեկնաբանել գրողի հայտարարությունը։

Ռուպի Կաուրը Հնդկաստանում ծնված բանաստեղծուհի է։ Նա հայտարարել է՝  «զարմացած է, որ այս վարչակազմը ընդունելի է համարում նշել Դիվալին»՝ հինդուական լույսերի փառատոնը, քանի որ այն «արդարության տոն է կեղծի նկատմամբ»։ Բանաստեղծուհին մեղադրել է  ԱՄՆ կառավարությանը «պաղեստինցիների դեմ ցեղասպանությունը» արդարացնելու համար։

Դիվալը լույսերի hնդկական փառատոն է, որը տոնում են ամեն տարի աշնանը՝ հյուսիսային կիսագնդում։

Հինդուիզմի ամենագլխավոր տոներից մեկն է, որը հոգեպես խորհրդանշում է լույսի հաղթանակը ընդդեմ խավարի, բարու հաղթանակն ընդդեմ չարի, գիտելիքի հաղթանակը՝ տգիտության, և հույսը՝ հուսահատության։

Տոնակատարությունը բովանդակում է միլիոնավոր լույսերով զարդարված տանիքներ, մուտքի դռներ և պատուհաններ, տաճարներ և համայնքների այլ շինություններ և երկրներ։ 

Placeholder
Ռուպի Կաուրը մերժել է Սպիտակ տուն այցելելու հրավերը