Ալիևը Իրանի նախագահին պատմել է Արցախում իրականացրած էթնիկ զտումների մասին
Քաղաքական
21:29 09/11/2023
Տարածաշրջան

Ալիևը Իրանի նախագահին պատմել է Արցախում իրականացրած էթնիկ զտումների մասին

Նոյեմբերի 9-ին Տաշքենդում տեղի է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Իբրահիմ Ռաիսիի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Ռաիսին ասել է, որ երկրների հարաբերությունները գտնվում են բավարար մակարդակի վրա, և տարբեր ոլորտներում  աշխատանքն ու նախագծերը լավ են ընթանում։

Իրանի նախագահը նաև հայտարարել է, որ օրեցօր բարելավվում է տրանսպորտի և տարանցման վիճակը։

«Համոզված ենք, որ հակառակ մեր հակառակորդների ցանկությանը, մեր հարաբերություններն օրեցօր բարելավվում են, և այն երկրները, որոնք ձգտել են մեր հարաբերությունների անիվների արանքում փայտ խրել, ձախողում են իրենց ծրագրերը և հիասթափվում»,-հայտարարել է Ռաիսին։

Իլհամ Ալիևն  էլ Իրանի նախագահին է ներկայացրել Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ իրկանացրած վերջին ագրեսիայի և էթնիկ զտումների մանրամասները:

Placeholder