Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պեմզաշենի սպանության մեջ մեղադրվողները կմնան անազատության մեջ. Հաջորդ նիստը 2024 թ.-ին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ բավարարեց Պեմզաշենի սարսափելի սպանության գործով հանրային մեղադրողի՝ խափանման միջոց կալանքը երկարացնելու միջնորդությունը։
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ մեղադրյալների խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացվեց երեք ամսով՝ 2024 թվականի փետրվարի 11-ը։ Դատարանը մերժեց մեղադրյալների պաշտպանների՝ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունները։
Տուժողի ներկայացուցիչ Գարիկ Գալիկյանը խնդրեց հետաձգել, որպեսզի տուժող կողմը գույքային պահանջը գրավոր ներկայացնելու հնարավորություն ունենա։ Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց 2024թ. հունվարի 18-ին, քանի որ դատարանը դեկտեմբերին գտնվելու է արձակուրդում։
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն, Արկադի Միսաքի Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ Վրույր Հովհաննեսի Բարսեղյանի հետ նախնական համաձայնությամբ՝ ուրիշի գույքն ապօրինի, անհատույց ձեռք բերելու նախնական դիտավորությամբ, խմբով, բռնություն գործադրելով և բնակարան ապօրինի մուտք գործելով կատարել է հափշտակություն՝ ավազակություն, իր հերթին, Վրույր Հովհաննեսի Բարսեղյանի հետ խմբով, իրենց կողմից կատարված ավազակությունը (այլ հանցանքը թաքցնելու), ինչպես նաև՝ նախկինում իր կողմից Զարինե Մելիքսեթյանին արտաամուսնական կապ ունենալու առաջարկ անելու հանգամանքը թաքցնելու նպատակով, առանձին դաժանությամբ և շահադիտական նպատակով սպանել՝ ապօրինաբար կյանքից զրկել է Զարինե Սարգսի Մելիքսեթյանին, բացի այդ, իր ու Վրույր Հովհաննեսի Բարսեղյանի կողմից կատարված հանցանքները՝ ավազակությունը և սպանությունը թաքցնելու նպատակով, Վրույր Բարսեղյանի հետ խմբով, առանձին դաժանությամբ սպանել՝ ապօրինաբար կյանքից զրկել է անօգնական վիճակում գտնվող անչափահասներ՝ 12.06.2014 թվականին ծնված (8 տարեկան) Սարգիս Սևակի Մելիքսեթյանին և 07.12.2010 թվականին ծնված (11 տարեկան) Կարինե Սևակի Մելիքսեթյանին: