Սրտի զարկը վերականգնած զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հոսպիտալից
Հասարակություն
13:33 09/11/2023
Հայաստան

Սրտի զարկը վերականգնած զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հոսպիտալից

Սոթքում 2023-ի սեպտեմբերի 1-ին ադրբեջանական կրակոցից վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Նարեկ Պողոսյանին դուրս են գրել հոսպիտալից։  ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել է, որ նա ստանում է  վերականգնողական բուժում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով ծանր հրազենային վիրավորում ստացած Նարեկ Պողոսյանի անունը սկզբում հայտնվել էր զոհվածների ցուցակում, ավելի ուշ ՊՆ-ից հայտնեցին, որ զինծառայողի սրտի զարկը վերականգնվել է, նա տեղափոխվել է հոսպիտալ, բարդ վիրահատության ենթարկվել։

Placeholder
Սրտի զարկը վերականգնած զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հոսպիտալից