Զուրաբիշվիլին Ելիսեյան պալատում հանդիպել է Մակրոնին
Քաղաքական
19:33 10/11/2023
Տարածաշրջան

Զուրաբիշվիլին Ելիսեյան պալատում հանդիպել է Մակրոնին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մասնակցել է Փարիզի Ելիսեյան պալատում Խաղաղության ֆորումից առաջ կազմակերպված ընդունելությանը: Այս մասին գրում է Aliq.ge-ն ՝ հղում անելով  RadioTavisupleba-ին:

Տեղեկության համաձայն՝ ընդունելությանը մասնակցել են նաև աշխարհի տարբեր երկրների առաջնորդներ: Զուրաբիշվիլին հանդիպել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Վրաստանի կառավարությունը պնդում է, որ Զուրաբիշվիլին այցի հարցով գործադիրին չի դիմել։ Նախագահի վարչակազմը հաստատել է տեղեկությունը, որ նախագահը այցի համար կառավարության հավանությունը չի խնդրել։

Placeholder