Իսրայելը գերիներին կփոխանակի ՀԱՄԱՍ-ի 100 պատանդների հետ
Քաղաքական
17:59 10/11/2023
Աշխարհ

Իսրայելը գերիներին կփոխանակի ՀԱՄԱՍ-ի 100 պատանդների հետ

Պայմանավորվածություն է ձեռք բերվել իսրայելական բանտերում բանտարկված պաղեստինցի կանանց ու դեռահասներին ՀԱՄԱՍ-ի պատանդներից 100 կանանց ու երեխաների հետ փոխանակման վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է Al Hadath-ը։

Հեռուստաալիքը տվյալներ չի տրամադրել պայմանավորվածությունների իրականացման ժամկետների և այն մասին, թե արդյոք միջնորդներ մասնակցել են հնարավոր փոխանակման վերաբերյալ այս համաձայնության ձեռքբերմանը: Տարածված լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն:

Մինչ այս «Ալ Արաբիա» հեռուստաալիքը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել էր, որ ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը Կահիրե (Եգիպտոս) կատարած այցի ընթացքում քննարկել է պաղեստինցի գերիներին իսրայելցի զինվորականների հետ փոխանակելու հնարավորությունը։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն ժամանել էր Եգիպտոս, որտեղ հանդիպել էր երկրի գլխավոր հետախուզական ծառայության ղեկավար Աբբաս Քամելի հետ՝ քննարկելու Գազայի հատվածում տիրող իրավիճակը։

Placeholder