Մենք այսօր շատ ծեր ավտոպարկ ունենք.Վահան Քերոբյան
Տնտեսություն
16:25 10/11/2023
Հայաստան

Մենք այսօր շատ ծեր ավտոպարկ ունենք.Վահան Քերոբյան

«2022թ.-ին ներմուծման ծավալը կազմել է 3485 էլակտրական շարժիչով ավտոմեքենա, որը  2021թ,-ի համեմատ աճել է 80%-ով, իսկ  2020 թ, համեմատ աճել է 12,1 անգամ»,-ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ զեկուցելով Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը:

Օրինագծով առաջարկվում է ևս մեկ տարով երկարացնել էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատվելու արտոնությունը, քանի որ ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն մինչև 2024 թվականի հունվարի 1-ն ավելացված արժեքի հարկից ազատվում են նման  տրանսպորտային միջոցների ներմուծումը և օտարումը:

«Մենք այսօր շատ ծեր ավտոպարկ ունենք և այս քայլը կարևոր է, որ ծեր ավտոպարկ չավելանա»,-ասաց Քերոբյանը հիմնավորելով, որ արտոնությունը կարող է տարածվել մինչև 5  տարվա հնության մեքենաների վրա:

Նրա խոսքով՝ ընթացիկ տարվա նոյեմբերի դրությամբ Հայաստան է ներկրվել 4195 էլակտրական ավտոմեքենա, որը մոտ 20%-վ ավել է, քան նախորդ տարի:

Քերոբյանը տեղեկացրեց, որ արտոնության արդյունքում 8900 էլեկտարկան մոտոցիկլ և մոպետ է ներմուծվել Հայաստան:

«2022 թվականի մարտի 17-ի Եվրասիական տնտեսական հանձնաժովի Խորհրդի N 39 որոշմամբ Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է սակագնային արտոնություն՝ առանց մաքսատուրքի վճարման էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծման համար՝  համապատասխանաբար՝ 2022 թվականին՝ 7,0 հազ. հատ և 2023 թվականին՝ 8,0 հազ»,-հայտնեց Քերոբյանը և տեղեկացրեց, որ  ԵԱՏՄ-ում արդեն քննարկվում է էլեկտրական շարժիչով մեքենաների մաքսատուրքից ազատման նախագիծ, որով առաջիկա երկու տարվա համար Հայաստանին կհատկացվի 8000-ական մեքենայի քվոտա ամեն տարվա համար:

ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարցրեց, թե ինչու արտոնությունը չի տարածվում էլեկտրական շարժիչով բեռնատար մեքենաների վրա: Քերոբյանը նախ ասաց, որ օրենքի նախագծի տրամաբանությամբ արտոնությունը նաև տարածվում է բեռնատարների վրա, բայց քիչ անց ուղղեց իր սխալը՝ ասելով որ չի տարածվում, քանի որ  մինչ այդ Ֆինանսների փոխնախարարը ժխտեց այդ պնդումը՝ ասելով, որ իրենց նախարարությունն առաջարկել է այդ հարցն առանձին կարգավորել:

ՔՊ ական Արսեն Թորոսյանն էլ հայտարարեց, որ ներկայացված հաշվարկներով Հայաստան է ներմուծվել  7 հազարից ավել էլեկտրական մեքենա, բայց Ճանապարհային ոստիկանությունից իրեն հայտնել են, որ օրվա դրությամբ գրանցված շահագործվում է 4913 նման մեքենա:

Placeholder