Կատարակտային բուժման վիրահատություններ վերջին սերնդի շվեյցարական ուլտրաձայնային սարքավորումների կիրառմամբ
Առողջություն
15:49 10/11/2023
Հայաստան

Կատարակտային բուժման վիրահատություններ վերջին սերնդի շվեյցարական ուլտրաձայնային սարքավորումների կիրառմամբ

ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի Ակնաբուժական կլինիկայում իրականացվում են կատարակտային բուժման վիրահատություններ վերջին սերնդի շվեյցարական ուլտրաձայնային սարքավորումների կիրառմամբ, հայտնում  է ԵՊԲՀ-ն։

Ակնաբույժ Ագաթա Սնխչյանը նշում է, որ վիրահատության ընթացքում հեռացվում է պղտորված ոսպնյակը և դրա փոխարեն տեղադրվում է ամերիկյան բարձորակ ոսպնյակ:

«Հայաստանի հանրապետության քաղաքացիները կարող են դիմել մեզ կատարելու այս վիրահատությունը նաև պետական պատվերի շրջանակում՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում: Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ևս վիրահատությունը իրականացվում է պետպատվերի շրջանակներում: Դիմե՛ք մեր փորձառու թիմին, վերականգնեք ձեր տեսողությունը և բարելավեք ձեր կյանքի որակը»,- նշում է համալսարանական մասնագետը:

Նշենք, որ համալսարանական ակնաբուժական կլինիկան համալրված է աչքի հետազոտման և բուժման համար անհրաժեշտ բոլոր ժամանակակից սարքավորումներով:

Ահարոն Գաբրիելյանի ղեկավարությամբ, Ակնաբուժության կլինիկան մասնագիտացած է ակնաբուժական տարբեր խնդիրների բուժման գործում:

Placeholder