Նեթանյահու. Գազան պետք է ապառազմականացվի և վերակառուցվի
Քաղաքական
10:10 10/11/2023
Աշխարհ

Նեթանյահու. Գազան պետք է ապառազմականացվի և վերակառուցվի

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ վերականգնված և ապառազմականացված Գազայի հատվածում արմատականների համար տեղ չպետք է լինի։

«Ինձ համար պարզ է, թե ինչպիսին պետք է լինի Գազայի ապագան։ Այս ճակատամարտի վերջում ՀԱՄԱՍ-ը կվերանա, մենք կոչնչացնենք ՀԱՄԱՍ-ին ոչ միայն հանուն մեզ, այլև հանուն քաղաքակրթության, հանուն պաղեստինցիների և իսրայելցիների։ Մենք ցանկանում ենք տեսնել Գազան ապառազմականացված, արմատական տարրերից մաքրված և վերակառուցված»,- «Իզվեստիա»-ի փոխանցմամբ, ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում:

Ինչպես նշել է Նեթանյահուն, Իսրայելը չի ձգտում ոչ գրավել, ոչ օկուպացնել Գազայի հատվածը, ոչ էլ կառավարել այն: Սակայն որոշ ժամանակ․ ըստ նրա, Իսրայելին անհրաժեշտ կլինեն «հուսալի ուժեր», որոնք անհրաժեշտության դեպքում կմտնեն Գազա և կկանխեն ՀԱՄԱՍ-ի վերածնունդը։
 

Placeholder
Նեթանյահու. Գազան պետք է ապառազմականացվի և վերակառուցվի