Աշխարհում առաջին անգամ իրականացվել է աչքի փոխպատվաստում
Կրթություն, գիտություն
09:30 10/11/2023
Աշխարհ

Աշխարհում առաջին անգամ իրականացվել է աչքի փոխպատվաստում

ԱՄՆ-ում բժիշկներն աշխարհում առաջին անգամ ամբողջ աչքի փոխպատվաստում են կատարել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել են Նյու Յորքի Լոնգանի անվան համալսարանից։

Բժշկական կենտրոնի տարածած տեղեկատվության համաձայն՝ վիրահատությունը տեղի է ունեցել 2023 թվականի մայիսի 27-ին։ Այն տևել է գրեթե 21 ժամ, մասնակցել են ավելի քան 140 վիրաբույժներ, բուժքույրեր և այլ բուժաշխատողներ:

Աչքի և դեմքի մի մասի փոխպատվաստման բարդ վիրահատության ենթարկվել է Արկանզասից 46-ամյա զինվորական վետերանը, ով աշխատանքի ժամանակ հոսանքահարվել է։

Փոխպատվաստված աչքն այս ընթացքում «առողջության ուշագրավ նշաններ» է ցույց տվել, սակայն դեռևս հայտնի չէ՝ հիվանդը կկարողանա՞ տեսնել դրանով։ Հաղորդվում է, որ տղամարդը կորցրել է նաև ձախ թևի, այտի, կզակի, քթի, շուրթերի և առջևի ատամների մի մասը:

Ըստ տարածված մամուլի հաղորդագրության, սա միակ հաջող համակցված փոխպատվաստումն է:

Placeholder