Պաղեստինում 39 նորածին երեխա է մահացել Ալ-Շիֆայի հիվանդանոցում վառելիքի բացակայության պատճառով
Աշխարհում
16:13 11/11/2023
Աշխարհ

Պաղեստինում 39 նորածին երեխա է մահացել Ալ-Շիֆայի հիվանդանոցում վառելիքի բացակայության պատճառով

«Ալ-Շիֆա» բժշկական կենտրոնում առնվազն 39 երեխա կարող է մահանալ վառելիքի պակասի և նրանց թթվածնով ապահովելու անհնարինության պատճառով: Այս մասին հայտարարել է Պաղեստինի առողջապահության նախարար Մեյ Քայլեն։

«Ինտենսիվ թերապիայի բաժանմունքում գտնվող 39 նորածիններն ամեն վայրկյան կարող են մահանալ, նրանցից մեկն արդեն առավոտյան մահացել է։ Առանց հիվանդանոցին վառելիքի շտապ մատակարարման՝ ինտենսիվ բուժօգնությունը կաշխատի միայն մինչև այսօր երեկո, իսկ թթվածնի պակասը մահապատիժ կլինի մնացած վերակենդանացման բաժանմունքում գտնվող երեխաների համար»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Քայլեյի խոսքերն է մեջբերել Al Hadath հեռուստաալիքը։

Ավելի վաղ Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտարարել էր «Ալ-Շիֆա» բժշկական կենտրոնում գործունեությունը դադարեցնելու մասին։

Placeholder
Պաղեստինում 39 նորածին երեխա է մահացել Ալ-Շիֆայի հիվանդանոցում վառելիքի բացակայության պատճառով