Հայտնի է դարձել Գազայի Ալ-Շիֆա հիվանդանոցի շրջակայքում կատաղի մարտերի մասին
Քաղաքական
10:11 11/11/2023
Աշխարհ

Հայտնի է դարձել Գազայի Ալ-Շիֆա հիվանդանոցի շրջակայքում կատաղի մարտերի մասին

Հայտնի է դարձել Գազայի Ալ-Շիֆա հիվանդանոցի շրջակայքում կատաղի մարտերի մասին

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հասել է Գազայի Ալ-Շիֆա հիվանդանոցի մերձակայք: Այդ մասին հայտնում է իրանական ISNA գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ բուժհաստատության անմիջական մերձակայքում կատաղի մարտեր են ընթանում։

Պաղեստինի առողջապահության նախարարության ներկայացուցիչը ISNA-ին հայտնել է, որ Ալ-Շիֆայի անձնակազմը մարտերի պատճառով չի կարող լքել հիվանդանոցի շենքը, նույնիսկ մահացածներին թաղելու համար:

«Ալ-Շիֆա համալիրում մենք եղբայրական գերեզման կստեղծենք՝ մահացածներին թաղելու համար, դուրս գալու հնարավորություն չկա»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ ասել է նա։

Al-Mayadeen հեռուստաալիքի փոխանցմամբ՝ բախումների պատճառով բժշկական համալիրում ամբողջությամբ անջատվել է էլեկտրականությունը։ Էլեկտրամատակարարումը վերականգնվել է միայն հիվանդանոցի շտապօգնության բաժանմունքում։

Placeholder