Եգիպտոսի ղեկավարը դատապարտել է Գազայի բնակչությանը կոլեկտիվ պատժելու քաղաքականությունը
Քաղաքական
17:20 11/11/2023
Աշխարհ

Եգիպտոսի ղեկավարը դատապարտել է Գազայի բնակչությանը կոլեկտիվ պատժելու քաղաքականությունը

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Աս-Սիսին անընդունելի է անվանել Գազայի հատվածում պաղեստինցիներին կոլեկտիվ պատժելու քաղաքականությունը։

«Գազայի բնակչությանը կոլեկտիվ պատժելու քաղաքականությունը, ներառյալ սպանությունները, շրջափակումները և տեղահանումները, անընդունելի է և պետք է դադարեցվի»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ ասել է Աս-Սիսին Էր-Ռիադում արաբական և մահմեդական երկրների առաջնորդների արտահերթ գագաթնաժողովի բացման ժամանակ ելույթի ժամանակ:

Placeholder