Էրդողանը չի ծրագրում ԻՀԿ գագաթնաժողովում հանդիպել Ասադի հետ
Քաղաքական
10:39 11/11/2023
Աշխարհ

Էրդողանը չի ծրագրում ԻՀԿ գագաթնաժողովում հանդիպել Ասադի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծրագիրը Ռիադում Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գագաթնաժողովում չի ներառում իր սիրիացի գործընկեր Բաշար ալ-Ասադի հետ հանդիպումները: «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմի աղբյուրը։

Թուրքական Aydınlık թերթն ավելի վաղ հնարավոր էր համարել Էրդողանի և Ասադի հանդիպման հնարավորությունը Ռիադում՝ ԻՀԿ գագաթնաժողովում: Պաշտոնական Անկարան այդ լուրերը չէր մեկնաբանել։ Սեպտեմբերին Էրդողանը հայտարարել էր, որ Ասադը «դիտորդի դիրքորոշում» է ցուցաբերում Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, սիրիական կողմից դրական տրամադրվածություն չկա։

«Պարոն նախագահի ծրագրում նման հանդիպում չկա»,-ասել է գործակալության զրուցակիցը՝ Ասադի հետ հանդիպման հնարավորության վերաբերյալ հարցին պատասխանելով։

Placeholder