Իսրայելը վերանայել է հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման զոհերի թիվը`նվազեցնելով այն
Քաղաքական
14:42 11/11/2023
Աշխարհ

Իսրայելը վերանայել է հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման զոհերի թիվը`նվազեցնելով այն

Իսրայելի իշխանությունները վերանայել են հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման օրը զոհվածների թիվը՝ սպանվածների թիվը 1,4-ից իջեցնելով 1,2 հազարի:«ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին լրագրողներին հաստատել է Իսրայելի ԱԳՆ խոսնակ Լիոր Հայաթը։

«Հոկտեմբերի 7-ի կոտորածների զոհերի պաշտոնական թիվը մոտ 1,2 հազար է, գնահատականը թարմացվել է հինգշաբթի»,-ասել է Հայաթը։

Նրա խոսքով՝ այդ թիվը ներառում է քաղաքացիական անձանց, զինվորականներ, օտարերկրյա քաղաքացիներ և աշխատողներ:

«Սա վերջնական թիվ չէ, սա թարմացված գնահատական է, այն կարող է փոխվել, երբ ավարտվի բոլոր դիակների նույնականացումը»,-ընդգծել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Placeholder