Մակրոնը հնարավոր է համարել Ուկրաինայի հարցով ապագա բանակցություններ ՌԴ  մասնակցությամբ
Քաղաքական
10:20 11/11/2023
Աշխարհ

Մակրոնը հնարավոր է համարել Ուկրաինայի հարցով ապագա բանակցություններ ՌԴ մասնակցությամբ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հնարավոր է համարել  Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար ապագա բանակցությունները, որին կմասնակցի Ռուսաստանի Դաշնությունը։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին նա հայտարարել է BBC-ին տված հարցազրույցում։

Մակրոնի խոսքով, կարող է գալ «արդար և լավ բանակցությունների և Ռուսաստանի հետ (բանակցությունների) սեղան վերադառնալու և լուծում գտնելու ժամանակը»։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ այդ մասին որոշումն ամբողջությամբ կախված է Կիևից, քանի դեռ չի հասել բանակցությունների պահը։

Մակրոնը նաև նշել է, որ բոլոր պետությունները պարտավոր են շարունակել աջակցել Ուկրաինային։
Նա հավելել է, որ դեկտեմբերը շատ կարևոր  կլինի ուկրաինական հակահարձակման համար։

Placeholder