Չինաստանը կոչ է արել չքաղաքականացնել կլիմայի վերաբերյալ քննարկումները
Աշխարհում
16:40 11/11/2023
Աշխարհ

Չինաստանը կոչ է արել չքաղաքականացնել կլիմայի վերաբերյալ քննարկումները

Կլիմայի փոփոխության վերաբերյալ միջազգային քննարկումները չպետք է դառնան աշխարհաքաղաքական պայքարի ասպարեզ: Այս մասին հայտարարել է Ազգային Ժողովրդական Կոնգրեսի (ԱԺԿ) մշտական հանձնաժողովի փոխնախագահ Դին Չժոնգլին։

«Կլիմայի փոփոխության վերաբերյալ խորհրդակցությունները չպետք է օգտագործվեն որպես քաղաքական պայքարի հարթակ աշխարհաքաղաքական շահերի հասնելու համար, նման բանակցությունները պետք է դիտարկվեն որպես համագործակցության հարթակ»,-ընդգծել է նա՝ ելույթ ունենալով Փարիզի խաղաղության ֆորումում։

Ինչպես նշել է մշտական հանձնաժողովի փոխնախագահը, որոշ երկրներ խախտում են կլիմայի փոփոխության դեմ պայքարում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ վկայակոչելով այն փաստը, որ այս խնդիրը «սուտ է, որովհետև դրանով հանդես է եկել չինացիները»։

«Ինչպե՞ս կարող ենք մասնակցել բանակցություններին նման իրավիճակում»,-ՏԱՍՍ-ի փոխնցմամբ հարցրել է նա և հավելել. «Եվ վերջապես, ամենակարևորը, մենք չպետք է շեղվենք ընդհանուր ընդունված սկզբունքներից: Ի վերջո, սա մեկնարկային կետ է խորհրդակցությունների համար, ինչպես նաև՝ դրանց հիմքը»։

Դին Չժոնգլին հավելել է, որ կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է ֆինանսական աջակցություն և առաջադեմ գիտական տեխնոլոգիաներ։ Փոխնախագահը պարզաբանեց, որ զարգացող երկրներն ամենախոցելին են, ուստի զարգացած երկրները պետք է նրանց օգնություն ցուցաբերեն։

Placeholder