Իրանի դեմ պատժամիջոցների հարցում ԵՄ-ում տարաձայնություններ կան
Քաղաքական
14:14 11/11/2023
Աշխարհ

Իրանի դեմ պատժամիջոցների հարցում ԵՄ-ում տարաձայնություններ կան

Եվրամիությունում տարաձայնություններ կան Իրանի դեմ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը աջակցելու համար նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորության հարցում։ Այս մասին գրում է Politico թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։

«ԵՄ-ն քննարկում է Իրանի դեմ պատժամիջոցների խստացումը՝ կապված ՀԱՄԱՍ-ի աջակցության հետ, սակայն ԵՄ դիվանագետների միջև լուրջ պառակտում կա, թե արդյոք այն լավ գաղափար է»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ ասվում է հրապարակման մեջ:

Politico-ի փոխանցմամբ՝ ԵՄ մի շարք երկրներ կարծում են, որ նոր պատժամիջոցները կարող են հանգեցնել Մերձավոր Արևելքում հակամարտության սրման։ Նշվում է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ը ճնշում են գործադրում ԵՄ-ի վրա ՀԱՄԱՍ-ի դեմ լրացուցիչ սահմանափակումներ մտցնելու համար։

Placeholder
Իրանի դեմ պատժամիջոցների հարցում ԵՄ-ում տարաձայնություններ կան