10 հայ շախմատիստ մասնակցում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությանը
Սպորտ
15:11 11/11/2023
Հայաստան

10 հայ շախմատիստ մասնակցում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությանը

Այսօր մեկնարկում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 11-ից 20-ը Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում:

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, Հայաստանի տղամարդկանց թիմի կազմում ընդգրկված են Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը:

Կանանց թիմի կազմում ընդգրկված են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանը և Սուսաննա Գաբոյանը:

Placeholder
10 հայ շախմատիստ մասնակցում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությանը