UFC-ի նախագահ Ուայթը հայտարարել է Մակգրեգորի՝ ութանկյուն վերադառնալու մասին
Աշխարհում
18:11 11/11/2023
Աշխարհ

UFC-ի նախագահ Ուայթը հայտարարել է Մակգրեգորի՝ ութանկյուն վերադառնալու մասին

Ultimate Fighting Championship (UFC) նախագահ Դանա Ուայթը Adam YouTube-ի ալիքին տված հարցազրույցում բացահայտել է  խառը մենամարտերի նախկին չեմպիոն իռլանդացի  Քոնոր Մակգրեգորի՝ Օկտագոն վերադառնալու ժամկետը:

«Երեկ խոսեցի նրա հետ։ Քոնորը հիանալի է զգում, նա լիովին պատրաստ է վերադառնալ։ Այնուամենայնիվ, նա պետք է դոպինգ թեստավորման վեց ամիս անցնի։ Կարծում եմ՝ հաջորդ ամառ նա կմենամարտի։ Դա բավականին իրատեսական է»,-«Գազետա ռու»-ն մեջբերել է Ուայթի խոսքերը:

34-ամյա Մակգրեգորի վերջին մենամարտը եղել է UFC 264-ում ամերիկացի Դասթին Պուարյեի հետ։ Հանդիպումն ավարտվել է առաջին ռաունդում, ինչի հետևանքով իռլանդացին ոտքի կոտրվածք է ստացել։

Placeholder