Մարդասիրական օգնություն տեղափոխող ավելի քան 850 բեռնատարներ մտել են Գազա
Աշխարհում
10:23 12/11/2023
Աշխարհ

Մարդասիրական օգնություն տեղափոխող ավելի քան 850 բեռնատարներ մտել են Գազա

Ավելի քան 850 մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարներ մինչ այժմ մտել են Գազայի հատված։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի ռեզերվում գտնվող մամուլի խոսնակ Ջոնաթան Կոնրիկուսը։

«Մենք շարունակում ենք օգնություն տրամադրել Գազային: Այն չի գալիս Իսրայելից, բայց մենք ամեն օր հեշտացնում ենք այն: Ավելի ու ավելի շատ բեռնատարներ են մտնում Գազայի հատված: Մինչ այժմ նրանցից ավելի քան 850-ը մտել է»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է նա:

Կոնրիկուսի խոսքով, մեքենաները տեղ են հասցրել սնունդ, դեղորայք, կացարանների սարքավորումներ, վրաններ, ժամանակավոր տներ, ջուր։

«Բեռնատարները կարող են մեծ նշանակություն չունենալ, բայց խոսքը 6 հազար տոննա սննդի, 2,5 հազար տոննա տարբեր բժշկական սարքավորումների մասին է»,-ավելացրել է Կոնրիկուսը:

Placeholder