Վրաստանում ԻՊ-ին  անդամակցելու մեղադրանքով Ադրբեջանի քաղաքացի է կալանավորվել. ԶԼՄ-ներ
Իրավունք
16:58 12/11/2023
Տարածաշրջան

Վրաստանում ԻՊ-ին անդամակցելու մեղադրանքով Ադրբեջանի քաղաքացի է կալանավորվել. ԶԼՄ-ներ

Վրաստանում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մեղադրանքով։ Այս մասին տեղեկություն է տարածել mtavari.tv-ն։

Նշվում է, որ  «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու կասկածանքով Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության  հակաահաբեկչական կենտրոնի կողմից երեկ ձերբակալված երկու օտարերկրացիներից մեկը Ադրբեջանի քաղաքացի է, մյուսը՝ Ռուսաստանի քաղաքացի։

Ըստ Պետական ​​անվտանգության ծառայության,  նրանք ձերբակալվել են այն  պատճառաբանությամբ,  որ պայմաններ են ստեղծել Վրաստանի տարածքով միգրանտին ապօրինի այլ երկիր ուղարկելու և Վրաստանում նրա գտնվելու համար։

Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով mtavari.tv-ին, գրում են, որ դատարանի որոշմամբ,  Ադրբեջանի քաղաքացին կալանավորվել է մի շարք անօրինական գործողությունների մեղադրանքով։

Ձերբակալվածների փաստաբան Անի Սիշնիաշվիլին հայտարարել էր, քանի որ Պետական ​​անվտանգության ծառայությանը չի հաջողվել ապացույցներ ձեռք բերել, հետաքննությունն իրականացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի (ապօրինի կերպով հրազեն և պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, պահելու և կրելու մասին)  հիման վրա:

 

 

 

 

 

Placeholder