Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մի քիչ մտահոգ էի, որ բարում էլի հաստատ կվիճեմ բոլորի հետ ու երեկոն կփչացնեմ. առողջապահության փոխնախարար
Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը գրում է.
«Երեկ երեկոյան ամուսնուս հետ որոշեցինք բար գնալ: Մի քիչ մտահոգ էի, որ էլի ամբողջ սրահը ծխած կլինի, ու էլի հաստատ կվիճեմ բոլորի հետ ու երեկոն կփչացնեմ: Բայց չեք հավատա, որ ծխի մի նշույլ չկար, բոլորը դրսում էին ծխում, մենք էլ առանց ծխահարվելու երկար նստեցինք: Զարմանալի էր նաև, որ բարը լիքն ու նույնիսկ հերթ էր, իսկ «տնտեսագետներ» կային, որ ասում էին բոլոր սննդի կետերը «տակ կտան» ու կփակվեն:
Մի խոսքով` ապրեն օրենք ընդունողները։ Քաղաքակիրթ աշխարհին հասնելու մեծ քայլ էր։ Ի՞նչ կասեք»։