Թուրքիայի հարավ-արևմուտքում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Տարածաշրջան
10:45 13/11/2023
Տարածաշրջան

Թուրքիայի հարավ-արևմուտքում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Բուրդուր նահանգում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը:

Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Յեշիլովի շրջանում տեղական ժամանակով ժամը 08:28-ին ((Երևանի ժամանակով ժամը 09:28-ին):

Երկրաշարժի օջախը գտնվել է 13,2 կմ խորության վրա:
 

Placeholder
Թուրքիայի հարավ-արևմուտքում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել