Մահացել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թենգիզ Կիտովանին
Տարածաշրջան
19:08 13/11/2023
Տարածաշրջան

Մահացել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թենգիզ Կիտովանին

85 տարեկանում մահացել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, երկրի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի տապալման ակտիվ մասնակից Թենգիզ Կիտովանին: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով  վրացական Rustavi 2 հեռուստաընկերությաը։

«Թենգիզ Կիտովանին մահացել է 85 տարեկան հասակում, ինչի մասին հայտնում են նրա ընտանիքի անդամները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Թե կոնկրետ որտեղ է մահացել Կիտովանին, չի նշվում։

Թենգիզ Կիտովանին ծնվել է 1938 թվականի հունիսի 9-ին Թբիլիսիում, ավարտել է Գեղարվեստի ակադեմիան։ 1970-ականներին նա սպանել է մեքենա վարող տղամարդուն և 12 տարի անցկացրել բանտում։ Վրաստանի անկախության առաջին ամիսներին նա գլխավորել է ազգային գվարդիան՝ փաստացի դառնալով հանրապետության զինված ուժերի ստեղծողը։

Placeholder
Մահացել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թենգիզ Կիտովանին