Իսրայելի ՊՆ. Գազայի հյուսիսում ՀԱՄԱՍ-ը որպես կառույց դադարել է գոյություն ունենալ
Քաղաքական
22:35 13/11/2023
Աշխարհ

Իսրայելի ՊՆ. Գազայի հյուսիսում ՀԱՄԱՍ-ը որպես կառույց դադարել է գոյություն ունենալ

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է, որ զգալի վնաս է հասցրել ՀԱՄԱՍ-ի գումարտակներին Գազայի հատվածի հյուսիսում, և որ անկլավի այդ հատվածում ՀԱՄԱՍ-ը փաստացի դադարեցրել է գոյությունը որպես կազմակերպված ռազմական կառույց:

«Մինչ այժմ Իսրայելի պաշտպանության բանակը ցամաքային մարտական գործողություններ է իրականացնում Գազայի հատվածի հյուսիսում։ Իսրայելի պաշտպանության բանակը մարտնչում է այն տարածքներում, որտեղ տեղակայված են ահաբեկչական կազմակերպության մի քանի գումարտակներ։ Փաստորեն Գազայի հատվածի հյուսիսային հատվածում ՀԱՄԱՍ-ի ռազմական կառույցները դադարել են կազմակերպված գործել»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Զինվորականների տվյալներով՝ այն պահին, երբ հակամարտությունը սկսեց սրվել, Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ը բաժանված էր 5 տարածաշրջանային բրիգադների, 24 գումարտակների և մոտ 140 վաշտերի։

Նշվում է, որ յուրաքանչյուր բրիգադ ունի հակատանկային, դիպուկահարների և ինժեներական ռեսուրսներ։

Placeholder