Սիցիլիայում ժայթքել է Էտնա հրաբուխը
Աշխարհում
10:12 13/11/2023
Աշխարհ

Սիցիլիայում ժայթքել է Էտնա հրաբուխը

Սիցիլիա կղզում կրկին ժայթքել է Էտնա հրաբուխը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել Է Իտալիայի Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտը (INGV)։

Պարբերականի տվյալներով՝ ժայթքումը տեղի է ունեցել հրաբխի հարավ-արևելյան խառնարանում։ INES-ի փորձագետների գնահատումների համաձայն՝ ժայթքող սյան բարձրությունը ծովի մակերևույթից կազմել է մոտ 4,5 հազար մետր։

Նշվում է, որ այս փուլում դա չի ազդի սիցիլիական Կատանիա քաղաքի օդանավակայանի աշխատանքի վրա:

Էթնան գտնվում է մասնագետների մշտական հսկողության ներքո։ Որպես կանոն, այս հրաբխի ակտիվությունը վտանգ չի ներկայացնում բնակչության համար։

 

Placeholder