Սամվել Շահրամանյանին հրավիրել են ԱԺ քննիչ հանձնաժողով հարցաքննության
Քաղաքական
13:00 13/11/2023

Սամվել Շահրամանյանին հրավիրել են ԱԺ քննիչ հանձնաժողով հարցաքննության

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն այսօր՝ նոյեմբերի 13-ին, գրավոր նամակ է ուղարկել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին և հրավիրել հանձնաժողով հարցաքննության: Այս պահին հանձնաժողովում սպասում է նրա արձագանքին։ 

Այս տեղեկատվությունը  NEWS.am-ի հետ զրույցում հաստատել են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից: Նամակն ուղարկել են Հայաստանում Արցախի ներկայացուցչություն:

Placeholder
Սամվել Շահրամանյանին հրավիրել են ԱԺ քննիչ հանձնաժողով հարցաքննության