Բաքուն հայտնում է, թե Ֆրանսիան ՀՀ զիտեխնիկա է ուղարկել և բողոքում է
Քաղաքական
12:35 13/11/2023
Տարածաշրջան

Բաքուն հայտնում է, թե Ֆրանսիան ՀՀ զիտեխնիկա է ուղարկել և բողոքում է

Բաքուն դատապարտել է Ֆրանսիայի կողմից Հայաստան «Բաստիոն» հարձակողական զրահատեխնիկայի ուղարկումը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, այդ մասին է խոսել  Ադրբեջանի արտգործնախարարի մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։

Զինտեխնիկան, ըստ Ադրբեջանի հայտարարության, զրահամեքենա է։

Ուստի Հաջիզադեի շահարկումը, թե այս զինտեխնիկայի փոխանցումը «ծառայում է տարածաշրջանում Հայաստանի ռազմական ներուժի և ապակառուցողական գործողությունների ամրապնդմանը», զավեշտալի է, մանավանդ եթե հիշենք, որ Ադրբեջանի՝ Արցախի Հանրապետությունում կիրառած «զինտեխնիկաները», օրինակ՝ ֆոսորային զենքը, արգելված է ընդհանրապես։ 

«Հայաստանն ու Ֆրանսիան պետք է վերջ դնեն տարածաշրջանում սպառազինման և ռազմականացման քաղաքականությանը, նաև հաշտվել փաստի հետ, որ տարածաշրջանում խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն»,- նշել է Հաջիզադեն։

topwar.ru կայքը գրում է, որ Հայաստանը սկսել է ռազմական օգնություն ստանալ Ֆրանսիայից՝ Վրաստանի տարածքով արդեն հանրապետության տարածք է առաքվում հայկական բանակի զրահատեխնիկայի առաջին խմբաքանակը։

 

Placeholder
Բաքուն հայտնում է, թե Ֆրանսիան ՀՀ զիտեխնիկա է ուղարկել և բողոքում է