Այդ որոշումը կայացրած քննիչին ու դատախազին այսօր պետք է տանեն հարկադիր հոգեբուժական բուժման.Էդգար Ղազարյան
Քաղաքական
11:50 13/11/2023
Հայաստան

Այդ որոշումը կայացրած քննիչին ու դատախազին այսօր պետք է տանեն հարկադիր հոգեբուժական բուժման.Էդգար Ղազարյան

«Արագած Ախոյանին ձերբակալել են հինգ ամիս առաջ ֆեյսբուքյան մի գրառման համար, որտեղ ասել է. «Նիկոլին քշելուց հետո դավաճաններին պետք է պատժենք»,-«Հայելի» մամուլի ակումբում ասաց հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը:

Նրա խոսքով, այդ հինգ ամիսների ընթացքում ոչ ոք այդ բռնության կոչով բռնություն չի գործադրել:

«Այսինքը՝ այդ քննիչն ի՞նչ է մտածում, որ մի մարդ կարող է մտնի Արագած Ախոյանի ֆեյբուքյան էջը, իջնի-իջնի հինգ ամիս հետ գնա և տեսնի բռնության կո՞չ: Այսինքն այդ քննիչն ու դատախազը, որ այդ որոշումը կայացրել են, նրանց այսօր պետք է տանեն հարկադիր հոգեբուժական բուժման»,-հայտարարեց Ղազարյանը:

Բանախոսի կարծիքով, եթե Ախոյանի կոչն իրոք բռնության է հրահրում և մարդուն հինգ ամիս չեն բռնել, ուրեմն ողջ իրավական համակարգին պետք է դատեն:

«Իսկ եթե նրանք մի զանգ են ստացել, թե՝ Արագած Ախոյանին պետք է ձերբակալեք, ինչ ուզում եք արեք, բայց այն պետք է արվի, ուրեմն այն քրեական օրենսգրքի այլ հանցագործություն է: Հետևաբար, այստեղ բոլորը հանցագործ են, բացի Արագած Ախոյանից»,- ասաց Էդգար Ղազարյանը և հիշեցրեց, որ իր նկատմամբ բռնության  դեպքով ձերբակալություն չի արվել, իսկ կոչի համար ձերբակալել են:

Նա նաև հիշեցրեց, որ Տիգրան Ավինյանի քարոզչական պաստառը պատրողը ձերբակալվում է, բայց իրեն բռնության ենթարկած երկու քաղաքացին չեն ձերբակալվում:

Placeholder
Այդ որոշումը կայացրած քննիչին ու դատախազին այսօր պետք է տանեն հարկադիր հոգեբուժական բուժման.Էդգար Ղազարյան