Թուրքիան ռեկորդային քանակի նավթ է ներկրել Ռուսաստանից
Տնտեսություն
18:35 14/11/2023
Տարածաշրջան

Թուրքիան ռեկորդային քանակի նավթ է ներկրել Ռուսաստանից

Նոյեմբերի առաջին երկու շաբաթվա ընթացքում Թուրքիան ռեկորդային քանակի նավթ է ներկրել Ռուսաստանից։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։

Սպասվում է, որ նոյեմբերին «Urals» նավթի մատակարարումը Թուրքիա կգերազանցի 1.4 մլն տոննան, ինչը կդառնա նոր ռեկորդ։

Ըստ «London Stock Exchange Group»-ի՝ նոյեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը Թուրքիան ներկրել է  ավելի քան 800 հազար տոննա նավթ, ինչը 200 հազար տոննայով շատ է հոկտեմբերյան ժամանակահատվածի ծավալներից։

Նշվում է, որ ծավալների աճը կապված է Թուրքիայի նավթավերամշակման խոշորագույն «STAR»գործարանի և ռուսական «Лукойл»-ի միջև նավթի մատակարարումների վերաբերյալ նոր պայմանագրի կնքման հետ։

Placeholder