Գազայի բոլոր հիվանդանոցների աշխատանքը կդադարեցվի, եթե օգնություն չստանան
Աշխարհում
09:35 14/11/2023
Աշխարհ

Գազայի բոլոր հիվանդանոցների աշխատանքը կդադարեցվի, եթե օգնություն չստանան

Գազայի բոլոր գործող հիվանդանոցների աշխատանքը կդադարեցվի 48 ժամվա ընթացքում, եթե առաջիկայում բուժհաստատությունները օգնություն չստանան: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝  վկայակոչելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը։

«Եթե օգնությունը չհասնի, Գազայի հատվածի բոլոր հիվանդանոցների աշխատանքը կդադարեցվի առաջիկա 48 ժամվա ընթացքում», - նշված է հայտարարությունում։

Գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ Գազայի հատվածի հիվանդանոցները դեղերի, բժշկական սարքավորումների և գեներատորների վառելիքի խիստ կարիք ունեն: Իսկ Պաղեստինյան Կարմիր մահիկի կազմակերպությունը նշել է, որ Գազայի հատվածի առնվազն 22 հիվանդանոցներ (գոյություն ունեցող 35-ից) դադարեցրել են աշխատանքը Իսրայելի հարվածների հետևանքով:
 

Placeholder