«Հրապարակ». Սամվել Շահրամանյանը պետք է արագ կողմնորոշվի` մերժե՞լ Անդրանիկ Քոչարյանի հրավերը, թե՞ ոչ
Օրվա մամուլ
08:49 14/11/2023
Հայաստան

«Հրապարակ». Սամվել Շահրամանյանը պետք է արագ կողմնորոշվի` մերժե՞լ Անդրանիկ Քոչարյանի հրավերը, թե՞ ոչ

«Հրապարակ» թերթը գրում է.

«44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը երեկ գրավոր նամակ է ուղարկել Սամվել Շահրամանյանին և հրավիրել հանձնաժողով՝ հարցաքննության։ Շահրամանյանի մտերիմներից մեկը մեզ ասաց, որ դեռ որոշում չկա` գնալ-չգնալու վերաբերյալ:

Ուշագրավ է, որ դեկտեմբերի 3-ին լրանում է հանձնաժողովի ժամկետը, և Շահրամանյանը պետք է արագ կողմնորոշվի` մերժե՞լ Անդրանիկ Քոչարյանի հրավերը, թե՞ իշխանության հետ չգնալ առճակատման ու ներկայանալ։ Հանձնաժողովը մտադիր է փակ նիստ անել, եթե, իհարկե, Շահրամանյանը չառարկի։

Հիշեցնենք, որ Ա․ Քոչարյանը եթերում ասել էր, թե Արայիկ Հարությունյանին չկարողացան հրավիրել, բայց մտադիր են Շահրամանյանին կանչել, մինչդեռ պատերազմի ժամանակ նա եղել է ռազմահայրենասիրության, երիտասարդության, զբոսաշրջության նախարարը, կապ չի ունեցել ռազմաճակատի հետ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Placeholder