«Հրապարակ». ՀՀԿ-ն փորձում է «գույքագրել» ունեցածը և ծանոթանալ հանրային տրամադրություններին
Օրվա մամուլ
09:07 14/11/2023
Հայաստան

«Հրապարակ». ՀՀԿ-ն փորձում է «գույքագրել» ունեցածը և ծանոթանալ հանրային տրամադրություններին

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՀՀԿ ԳՄ ակտիվը մարզային հանդիպումների շարք է նախաձեռնել, անցած շաբաթ այցելել են Սյունիքի և Գեղարքունիքի մի շարք համայնքներ, նախատեսում են այցելել ՀՀ բոլոր մարզերը։

Փորձում են «գույքագրել» ունեցածը և ծանոթանալ հանրային տրամադրություններին: Հավաքները կազմակերպում են ՀՀԿ մարզային, տեղական կազմակերպությունները, սակայն դրանց նաև անկուսակցական քաղաքացիներ են մասնակցում։

Կուսակցությունից վստահեցնում են, թե «նկատելիորեն մեծացել է ՀՀԿ-ի նկատմամբ հետաքրքրությունը, նախկին «վտակները», որոնք 18-ից հետո հեռացել էին «մայր գետից», նորից հուն են վերադառնում, իսկ բնակչության թիվ մեկ մտահոգությունը կապված է երկրի անվտանգության հետ, մարդիկ Հայաստանի նկատմամբ հարձակման վտանգ են զգում և կարծում են, որ Փաշինյանն այդ վտանգները չեզոքացնելու համար մեծ զոհաբերությունների է գնալու»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder