«Խաղաղության խաչմերուկ»-ի համար պահուստային ֆոնդում գումարներ կա. Վահե Հովհաննիսյան
Քաղաքական
11:41 15/11/2023
Հայաստան

«Խաղաղության խաչմերուկ»-ի համար պահուստային ֆոնդում գումարներ կա. Վահե Հովհաննիսյան

«Բավականին միջոցներ են նախատեսված բյուջեում ենթակառուցվածքների զարգացման համար, բյուջեում արտացոլված են այն ծրագրերը ու կոնկրետ աշխատանքները, որոնք պլանավորված են իրականացնել 2024-ին»,- Ազգայն ժողովում ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին նախագծի քննարկմանն ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե  ինչպես է արտացոլված անվտանգային նշանակության ճանապարհների ապաշրջափակումը 2024 թ. բյուջեում, ինչ ծրագրեր է նախատեսում կառավարությունը 2024-ին։

Նախարարի խոսքով, «Խաղաղության խաչմերուկը»  իրականություն պետք է դառնա ոչ միայն Հայաստանի գործողությունների հետևանքով, նաև տարածաշրջանի երկրների մասնակցությամբ։

«Երբ որ նման համաձայնություն ձեռք բերվի և այս գաղափարն իր հունով  առաջ գնա,  համապատասխան փուլերում, նաև նշեցի, որ ունենք պահուստային ֆոնդ, կապիտալ  ծախսերի գծով չբաշխված գումարներ կան, կունենանք բավարար միջոցներ այդ ծրագրի ենթակառուցվածքները ապահովելու համար»,- ասաց Վ.Հովհաննիսյանը։

Placeholder