Նարեկ Մալյան. Հայաստանի Հանրապետության հպա՜րտ քաղաքացի եմ
Քաղաքական
15:17 15/11/2023
Հայաստան

Նարեկ Մալյան. Հայաստանի Հանրապետության հպա՜րտ քաղաքացի եմ

«Հայաստանի Հանրապետության հպա՜րտ քաղաքացի եմ»,-այսպես արձագանքեց Նարեկ Մալյանը դատավոր Սուսաննա Գզոգյանի՝ քաղաքացիության մասին հարցին, երբ  ճշտվում էր մեղադրյալի ինքնությունը։



Հիշեցնենք, որ այսօր մեկնարկել է  Ն. Մալյանի դեմ հարուցված քրեական գործով առաջին նիստը։

Նարեկ Մալյանին ձերբակալել են սեպտեմբերի 20-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել  անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը։
Նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը գործը իրավաբանության տեսակետից խայտառակություն, ինչպես նաև հաշվեհարդար է որակում։







Placeholder
Նարեկ Մալյան. Հայաստանի Հանրապետության հպա՜րտ քաղաքացի եմ