Հայաստանը վավերացրել է ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությունը զուտ քաղաքական դրդապատճառներով․ Զախարովա
Քաղաքական
20:45 15/11/2023
Հայաստան

Հայաստանը վավերացրել է ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությունը զուտ քաղաքական դրդապատճառներով․ Զախարովա

Հայաստանը վավերացրել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրությունը զուտ քաղաքական դրդապատճառներով։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝  չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Երկկողմ խորհրդակցությունների ընթացքում ռուսական կողմը ներկայացրել է համապատասխան առաջարկներ՝ առանց Հռոմի ստատուտի վավերացման ՄՔԴ մեխանիզմների կիրառման ճանապարհով գնալու համար: Ամենակարևորն այն է, որ նման պրակտիկա կա: Ցավոք, չնայած նախազգուշացումներին, մեր առաջարկած փոխզիջումային լուծումներն  անտեսվեցին։  Երևանը, զուտ քաղաքական նկատառումներով, այնուամենայնիվ, որոշեց վավերացնել»,- ասաց Զախարովան։

Placeholder