Էլիդա Քոչարյանը նվաճեց առաջին մեդալը Մոնտենեգրոյում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Սպորտ
19:07 15/11/2023
Հայաստան

Էլիդա Քոչարյանը նվաճեց առաջին մեդալը Մոնտենեգրոյում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացում է․

«Առաջին մեդալը Մոնտենեգրոյում ընթացող Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունում։ Էլիդա Քոչարյանը 1/4 եզրափակիչում մրցում էր իտալացի Ֆերանտե Դոնատելայի հետ ու հաղթեց մեծ առավելությամբ։

Մեր մարզուհին շատ լավ դիմավորում էր ձախակողմյան կեցվածքով մրցակցին և աշխատելով առաջին համարով մենամարտը շահեց 5։0 հաշվով։ Էլիդան ապահովեց առնվազն բրոնզե մեդալ»։

 

Placeholder