Ինչ պայմանով Իսրայելին կվերադարձնեն պատանդներին
Քաղաքական
10:18 15/11/2023
Աշխարհ

Ինչ պայմանով Իսրայելին կվերադարձնեն պատանդներին

Պաղեստինյան արմատական «ՀԱՄԱՍ» շարժումը և Իսրայելը կարող են հայտարարել առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում պատանդներին ազատ արձակելու մասին համաձայնագրի կնքման մասին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել Է ABC հեռուստաընկերությունը։

Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով ՝ կողմերը «առաջընթացի են հասել» Գազայի հատվածում պահվող պատանդների շուրջ բանակցություններում: Դա կարող է տեղի ունենալ «առաջիկա 48-72 ժամվա ընթացքում»։

Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Խալիլ ալ Հայան հայտարարել էր, որ պաղեստինյան շարժումը պատրաստ է ազատ արձակել 100 պատանդների, որոնց ցուցակը տվել է Իսրայելը՝ պայմանով, որ հրադադար հաստատվի՝ պարզելու նրանցից 50-ի գտնվելու վայրը։

Գազայի հատվածում պատանդների թիվը, իսրայելական բանակի տվյալներով, կազմում է 242-ից ոչ պակաս: Նրանք գտնվում են ոչ միայն ՀԱՄԱՍ-ի, այլև այլ արմատական խմբավորումների, այդ թվում ՝ «Իսլամական ջիհադի»զինյալների ձեռքում։

Placeholder