Մսեղիքի սղոցման ժամանակ օգտագործվող սղոցը եղել է քայքայված
Առողջություն
17:48 15/11/2023
Հայաստան

Մսեղիքի սղոցման ժամանակ օգտագործվող սղոցը եղել է քայքայված

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Հակոբ Կարապետյանին պատկանող սպանդանոցում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, գ. Քարաձոր):

Տեսչական մարմնից մանրամասնում են՝ 
- արտադրական շինությունում սպանդի իրականացման տեխնոլոգիական գործընթացների ժամանակ չի բացառվել մսեղիքի մակերևույթի աղտոտումը,
- մսեղիքի սղոցման ժամանակ օգտագործվող սղոցը եղել է քայքայված։

Սպանդանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:




 

Placeholder