Շախմատի թիմային ԵԱ․  Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները հաղթել են չորրորդ խաղափուլում
Օրվա թեմա
12:25 15/11/2023
Հայաստան

Շախմատի թիմային ԵԱ․ Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները հաղթել են չորրորդ խաղափուլում

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության չորրորդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Իսրայելի թիմին:

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, հաղթել են Հայկ Մարտիրոսյանը և Հրանտ Մելքումյանը: Շանթ Սարգսյանի և Սամվել Տեր-Սահակյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Այս հաղթանակից հետո Հայաստանի թիմը կիսում է առաջին հորիզոնականը Գերմանիայի և Լեհաստանի թիմերի հետ:

Կանանց հավաքականը 3.5:0.5 հաշվով հաղթեց Շվեյցարիայի թիմին և այժմ կիսում է 4-6-րդ հորիզոնականները:

Հաղթել են Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Սուսաննա Գաբոյանը: Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է խաղացել շախմատի աշխարհի տասներկուերորդ չեմպիոնուհի Ալեքսանդրա Կոստենյուկի հետ:

Հինգերորդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց թիմը կմրցի Գերմանիայի թիմի հետ, իսկ կանանց թիմը՝ Ֆրանսիայի թիմի հետ:

 

Placeholder
Շախմատի թիմային ԵԱ․ Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները հաղթել են չորրորդ խաղափուլում