Հիմնավոր կասկածներ կան, որ ադրբեջանցիները Ստեփանակերտի մայր եկեղեցու գմբեթներից հանել են խաչերը
Քաղաքական
09:37 15/11/2023
Հայաստան

Հիմնավոր կասկածներ կան, որ ադրբեջանցիները Ստեփանակերտի մայր եկեղեցու գմբեթներից հանել են խաչերը

Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետական Խորհուրդը հիմնավոր կասկածներ ունի, որ ադրբեջացիները Ստեփանակերտի մայր եկեղեցու գմբեթներից հանել են խաչերը:

«Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած տեսանյութից հիմնավոր կասկածներ են առաջացել, որ Ստեփանակերտի մայր եկեղեցու գմբեթներից հանվել են խաչերը»,- նշված է խորհրդի ֆեյսբուքյան էջում ու ներկայաված նաև լուսանկար։ 

Եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 2006 թվականի հուլիսի 19–ին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ։ Համաձայն նախագծի՝ եկեղեցու տրամաչափը 30 մետր է, բարձրությունը՝ 35 մետր։ Եկեղեցու ներքևում 6 մետր բարձրությամբ նկուղային դահլիճ է, որի տակ էլ 2,60 մետր խորությամբ երկաթբետոնե բարձիկ։ Եկեղեցու զանգակատան բարձրությունը 24 մետր է։

Եկեղեցու ճարտարապետը Գագիկ Երանոսյանն է։ Եկեղեցին օծվել է 2019 թվականի ապրիլի 7-ին։ 

 

 

Placeholder
Հիմնավոր կասկածներ կան, որ ադրբեջանցիները Ստեփանակերտի մայր եկեղեցու գմբեթներից հանել են խաչերը